Open news feed Close news feed
A A
Video

Կատաղի պայքար՝ աստծո պարգեւ աղջիկ երեխաների դեմ (video)

Սելեկցիոն աբորտների հարցը շատ հրատապ է, եւ խնդիրը պատուհասել է մեզ: «Դա հետեւանքն է տեխնիկայի առաջընթացի: Մի քանի տարի առաջ կարծում էին, որ տղա երեխաների ծնունդների աճը պայմանավորված է նրանով, որ պատերազմ ենք անցել: Սակայն սելեկտիվ աբորտների թիվը ուսումնասիրելով՝ հասկանում ենք, որ մենք կատաղի պայքար ենք մղում՝ աստծո պարգեւ աղջիկ երեխաների դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Իսկ բնապահպան Կարինե Դանիելյանը հիշեցնում է՝ մտել ենք վտանգավոր փուլ, դրան միանում է ցածր ծնելիությունը, աղջիկների չծնվելը, արտագաղթը եւ տղամարդկանց՝ հայրենիքը լքելը. «Սա ազգի ողբերգություն է, եւ երկու երեւույթ են միանում են իրար»: Նա հիշում է մի դեպք, երբ աղջիկ երեխային չեն ցանկացել դպրոց ուղարկել, քանի որ ամբողջ դասարանում միայն տղաներ են եղել: Ամեն տարի մոտ 2000 աղջիկ երեխա չի ծնվում: Այժմ սելեկցիոն աբորտների դեմ պայքարի խնդիրը օրենսդրական լրամշակումների փուլում է: