A
A
Գարեգին Նժդեհի ձեռքից սուրը հանել են (video)
Support A1+!«Գնացինք եւ լուծումը տեսանք, երեսով փողոցին է նայում, մեջքով՝ դեպի հրապարակը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեւոն Թոքմաջյանը: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին հավանություն է տվել հայ մեծանուն պետական եւ քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը Երեւան քաղաքի Նալբանդյան -Արամի-Բուզանդ-Հանրապետություն փողոցներով պարփակված հատվածում տեղադրելու համար։ Նախնական տարբերակում Գարեգին Նժդեհը պետք է սուր բռներ, իսկ հիմա այն փոխվել է եւ ձեռքը պետք է ծալվի, ինչն այդքան էլ դուր չի եկել Լեւոն Թոքմաջյանին: Քանդակագործը, ընդհանրապես, չի հավանում վերջին 20 տարիներին Հայաստանում տեղադրված արձանները: