A
A
Ոչ ոք ապահովագրված չէ հարձակումներից. փորձագետ (video)
Support A1+!Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ ադրբեջանական հակահայ քարոզչական մեքենան թուլացել է այն բանից հետո, երբ Ալիևի հրամանով հեռացվեց Էլնուր Ասլանովը, ով համակարգում էր այդ քարոզչությունը։ «Այն հոդվածները, որոնք հիմա հրապարակվում են Ադրբեջանում, որակով շատ ընկել են և դարձել են թյուրիմացություն: Ամենավերջին զարգացումներից մեկն էլ այն է, որ ադրբեջանական քարոզչությունը սևեռվել է դիվերսանտների վրա: Նրանք փորձում են ներկայացնել, որ հայերը գերեվարում են դիվերսանտներին, նրանց կտտանքների են ենթարկում և այլն, այսինքն՝ այդ կերպ սոցցանցերի միջոցով փորձում են այլ երկրների ուշադրությունը գրավել, և իմաստը այն է, որ իբր թե փրկեն ադրբեջանցի դիվերսանտներին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը: