Խոշտանգումների հաջորդ զոհը կարող է լինել Ադրբեջանը (video)
Support A1+!Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը շեշտում է, որ մեզ պետք է հետաքրքրի Ադրբեջանի դերակատարությունը ՝ ԼՂՀ-ում ընթացող ադրբեջանցի դիվերսանտների դատավարության կապակցությամբ։ Բանն այն է, հակառակորդը այսօր ամենուր ներկայացնում է, թե երկու ադրբեջանցի հիմա դատվում են իրենց հողում՝ այդ տարածքը գրաված անջատողականների կողմից, իսկ դա միջազգային նորմերի խախտում է, ուստի անպատիժ չպետք է մնա: «Այսինքն` նրանք փորձում են ներկայացնել, որ ԼՂՀ-ն նրանց համար ազատ գոտի է և ցանկացած պահի իրենք կարող են մուտքուելք ունենալ այդ տարածք: Իսկ մեր արձագանքը այս ամեն ինչին այն է, որ ասում ենք, թե սա նորմալ երևույթ է, և նրանց նման հայտարարությունները նորություն չեն մեզ համար»,-ասաց Սարգիս Ասատրյանը: Վերջինս նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ նախագահների վերջին հանդիպումից հետո գնահատականները ավելի մեղմ էին, կամ, կարելի է ասել, զսպված: Այս անգամ թե՛ հայկական ԶԼՄ-ների, թե՛ նույնիսկ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից խոսակցությունները, քննարկումները բավականին թույլ էին ու պասիվ: