A
A
Մահացությունների մեծ մասը սրտանոթային հիվանդությունների հետևանքով են (video)
Support A1+!Աշնանը հարկավոր է հնարավորինս շատ արևի տակ զբոսնել. խորհուրդ է տալիս Բժշկական գիտությունների դոկտոր Լիլիթ Հովհաննիսյանը. «Դա կօգնի խուսափել աշնանային դեպրեսիայից»։ Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն էլ շեշտում է՝ մահացության 50 տոկոսի պատճառը սրտանոթային հիվանդություններն են։ Մասնագետը խորհուրդ է տալիս հետևել առողջ ապրելակերպի կանոններին։ Նա նշում է, որ սրտանոթային մահացության մեջ զարկերակային գերճնշումն ամենատարածված խնդիրն է. ամեն երրորդը տառապում է այս խնդրով։ Բժիշկը կարևորում է սոցիալական գովազդների նկարահանումը, ինչը կարող է նպաստել հասարակության տեղեկացվածության բարձրացմանը։