A
A
«Երկու ընտանիք վարի գնան, նոր կառավարությունը տեսնի ինչ է անում»։ (video)
Support A1+!«Ինչքա՞ն է հնարավոր ապրել 4-րդ կարգի վթարային շենքում»,- Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային շենքերի բնակիչներն այս հարցի պատասխանն այսօր ուզում էին ստանալ կառավարությունից։ «Այս տարի, որ ձյուն եկավ, շենքը լրիվ նստելու է, հարյուր տոկոսով։ 1991 թ. 4-րդ կարգի վթարային է»,- ասաց Հմայակ Խաչատրյանը։ Իսկ Մարիամ Պետրոսյանն ավելացնում է. «Գիշերը քնում ենք, առավոտյան ասում ենք լույսը կբացվի՝ կմնանք փլած շենքի տակ»։ Բնակիչները հայտարարում են, թե 29 ընտանիք չգիտի՝ ինչ է լինելու վաղն իր հետ. «Հնարավոր է փլվի, երկու ընտանիք վարի գնան, նոր կառավարությունը տեսնի ինչ է անում»։