A
A
Ինչու հրաժարական տվեց Սյունիքի մարզպետը (video)
Support A1+!Սյունիքի նախկին մարզպետ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանն այսօր իր հրաժարականի մասին որոշումը մեկնաբանելիս նշեց, որ իրենք քաղաքական թիմ են եւ քաղաքական իշխանությունը, ղեկավարությունը նման որոշում կայացրեց, «որ պարտականությունները կատարեմ Ջրային պետական կոմիտեում»։ Հարցին` ճի՞շտ է արդյոք, որ իր պաշտոնավարման ժամանակ ԲՀԿ-ն գերիշխող դիրք է ունեցել, այդ իսկ պատճառով էլ հրաժարական է տվել, նշեց. «Համենայնդեպս մենք իրականացրել ենք կառավարության գործառույթները, բնականաբար որոշ աշխատանքներ ստացվել են, որոշ աշխատանքներ չեն ստացվել, նվիրումով եւ սիրով կատարել եմ իմ աշխատանքը»։