A
A
Վանաձորցիները հասել էին Երևան (video)
Support A1+!Վանաձոր քաղաքի մոտ 200 քաղաքացիներ այս պահին կառավարության շենքի դիմաց են։ Նրանք Սերժ Սարգսյանից և Հովիկ Աբրահամյանից պահանջում են մոտ 2 տարի առաջ տեղի ունեցած մարդասպանության մեղադրանքով ձերբակալված Արտակ և Արեն Վերանյանների, ինչպես նաև Սամվել Դիլոյանի արդար դատավարությունը։ Արտակ և Արեն Վերանյանների մայրը «Ա1+»-ի հետ զրույցում փոխանցեց, որ գործն արդեն 2 տարի է՝ գտնվում է դատարանում, և որևէ առաջխաղացում չկա. «Մենք հավաքվել ենք այստեղ, որովհետև հավատում ենք, որ մեր կառավարությունը կարող է միջամտել ու պահանջել դատարանից տղաների գործի արդար ընթացք ու ավարտ»։