Գնային տարբերությունը` կասկածելի որակի պատճառ (video)
Support A1+!«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը և ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի և դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության մասին։ Անդրադառնալով մասնավորապես վերջին ժամանակներս մեծ աղմուկ բարձրացրած Երևանի թիվ 3 մանկապարտեզին անորակ և ժամկետանց թռչնամիս մատակարարելու փաստին՝ Անահիտ Բախշյանը հայտնեց, որ վերոնշյալ խնդրի առնչությամբ անձամբ է խոսել քաղաքապետի հետ՝ պահանջելով, որպեսզի Սննդի վերահսկողության պետական ծառայության կողմից խստացվի մանկապարտեզներին մատակարարվող սննդամթերքի որակը։ Ավագանու անդամը նաև նշեց , որ ՎՊ-ի կողմից տարբեր ոլորտների նկատմամբ իրականացվող ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, որոնք, սակայն, անտեսվել են Կառավարության կողմից։