Սուրիկ Խաչատրյանը հարվածե՞լ է Ավետիք Բուդաղյանին (video)
Support A1+!Անցյալ տարվա հունիսի 2-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների փաստով հարուցված քրեական գործում կան նյութեր, որոնք հաստատում են Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի մեղքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա խոսքերով՝ գործի նյութերը մինչ այդ իրենց չէին տրամադրում, իսկ գործն արդեն դատարանում է: Դրանցից պարզ է դառնում, որ Սուրիկ Խաչատրյանը հարվածել է Ավետիք Բուդաղյանին, թեեւ Զարզանդ Նիկողոսյանը մինչ այդ հայտարարել է, որ միայն ինքն է հարվածել Ավետիք Բուդաղյանին: Կրակոցների օրը Սուրիկ Խաչատրյանի տան խոսակցությունները նաեւ ձայնագրվել են: «Տիգրան, ինչի համար տվիր սպանիր, Տիգրան բոյդ թաղեմ»,- այսօր ձայնագրության վերծանումը ներկայացրեց Հայկ Ալումյանը: