Open news feed Close news feed
A A
Video

Սեւանի ավազանում՝ հսկայական քանակությամբ աղբ (video)

Սեւանա լիճը Հայաստանի ամենակարեւոր հարստությունն է՝ որպես բնական ռեսուրս, բայց այն աղտոտվում է։ Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոն (ՍՀՍԿ) փոխնախագահ Արա Ավագյանը հայտարարում է՝ մաքրման աշխատանքները ցույց են տվել, որ վիճակը բավական լուրջ է։ Քսան րոպեի ընթացքում հսկայական աղբ են դուրս բերել. «Շատ խիստ է էկոլոգիական խնդիրը: Ոչ միայն աղտոտվում են Սեւանի ավազանի ափամերձ տարածքներն, այլեւ աղտոտվում է հենց ինքը ավազանը: Պլաստիկ շշերն ընդհանրապես դարձել են պատուհաս էկոլոգիայի համար: Սա իսկապես ահազանգ է: Այդ աղբը վնասում է էկոլոգիային, այդ աղբի մեջ սատկում են ձկները, խեցգետինները, դրանք վտանգավոր են նաեւ լողորդների համար»: Կենտրոնը հետազոտություններ եւ ստորջրյա ստուգումներ է իրականացնում Սեւանա լճում։