Open news feed Close news feed
A A
Video

Նախարարություններին ժամանակ է տրվել (video)

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ՝ Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի տեղեկատվության թափանցիկության մակարդակը գնահատող 2014 թվականի մոնիտորինգի տվյալներով կազմած վարկանշային աղյուսակում առաջատարն է։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ կայքերի դիտարկումը իրականացվել է 146 չափորոշիչներով։ Կայքերում գնահատվել է տեղեկատվության առկայությունը, ամբողջականությունը, հրատապությունը և մատչելիությունը։ «Ցավոք սրտի, այս տարի որևէ լուրջ տեղաշարժ չի գրանցվել հատկապես մարզերի կայքերի դեպքում։