A
A
Խնջույքի համար «Զվարթնոցը» չեն հանի հուշարձանների շարքից (video)
Support A1+!Հայաստանը զբոսաշրջիկներին ավելի հետաքրքիր դարձնելու համար պետք է ներկայացվեն ոչ միայն մեզ համար ավանդական դարձած հուշարձանները, այլև այն, ինչ որ մենք ունենք, իսկ մյուսները չունեն. «Ամբողջ աշխարհում դժվար է պահպանել հում աղյուսից կառուցված շինությունները, այժմ աշխարհում դրանք զարմանալի են և յուրօրինակ։ Մենք ունենք մի շարք նման շինություններ՝ Կարմիր բլուրը, Հռիփսիմե տաճարի որոշ մասը, Արարատյան թագավորության ժամանակաշրջանի շինություններ, մեզ մնում է այն ներկայացնել»,- այսօր լրագրողներին ասաց «ԻԿՕՄՕՍ» Հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը «Որքանով են մեր Հայաստանյան մշակութային օջախները գրավիչ զբոսաշրջիկների համար» քննարկման ժամանակ։