Open news feed Close news feed
A A
Video

Սերժ Սարգսյանի ռեսուրսը մյուսներին խանգարում է ապրել (video)

Չարտագաղթած հայաստանցիները լավ են հասկանում արտագաղթածներին. Դա են վկայում մեր հարցումները։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը արտագաղթի կոնկրետ մեղավորներ չի առանձնացնում։ Իշխանությունները մեղավոր են, դա թեմա չէ, բայց արտագաղթը սովորություն է հայ ժողովրդի համար, մենք նույնիսկ արտագաղթի հատուկ տերմիններ ու երգեր ունենք. «Կռունկ», «Գաղթական պանդուխտ», «Ղարիբ». «Դա դառել է փիլիսոփայություն, որը արտահայտվում է նաեւ մեր ասացվածքների մեջ՝ որտեղ հաց, այնտեղ կաց»։ Այս տերմիններն էլ իրավապաշտպանը միայն պետության կորստով չի բացատրում, քրդերն ու ղպտիները պետություն չունեն, բայց մնացել են իրենց տարածքներում։ Հայը չի մտածել անարդարության դեմ պայքարելու մասին, չի մտածել իր երկիրն ազատագրելու մասին, ոչ թե վատ կառավարությունը փոխելու մասին։ Բայց մի բան կա, որի բացատրությունն Ավետիք Իշխանյանը չունի. «Մուննաթով գնում են, հայհոյելով երկիրը գնում են, մյուս կողմից էլ գնում են՝ եկեղեցի են կառուցում, սկսում են ռաբիզ երաժշտության, Թաթայի համերգների ժամանակ լացել»։