Open news feed Close news feed
A A
Video

«Հայրը որդի է կորցրել, թող ուրախանան նրանք, որոնք հայր չունեն» (video)

Մեղադրյալի աթոռին տուժողի ներկայացուցչի որդու ընկերն է, Կապանի զինկոմի որդին, որի ավտոմեքենան մեկ տարի առաջ Կապանում վթարվել էր, ինչի արդյունքում մահացել էր նրա ընկերը։ Ոստիկաններին զինկոմի որդին ասել էր, որ ղեկին մահացածն է եղել։ Դատաքննությունը ապացուցեց հակառակը: Դատապարտյալի ընտանիքը տուժողին փոխհատուցեց 5,5 միլիոն դրամ։ Տուժողն այն մի քանի ամսվա ընթացքում ամբողջությամբ ծախսեց Կապանի, Գավառի եւ երկրի այլ մանկատների երեխաների կարիքների վրա։ Հայրը որդի է կորցրել, թող ուրախանան նրանք, որոնք հայր չունեն. «Գումարս ամբողջությամբ ստացա ու տրամադրեցի բարեգործություն անեմ երեխաներին։ Ես ինձ շատ լավ եմ զգում բարեգործությանս համար»։ Այնպես չէ, որ մանկատունը կահույքի պակաս ունի, սակայն բարեգործության առիթը զգայացունց է։ Երեխաներն այդ մասին այստեղ չեն իմանա, նրանց ոչ ոք չի ասի, որ մանկատան տնօրենն այս մարդուն գրկել է ոչ թե ուրախությունից, այլ որ հայրը հոր ցավն է կիսում։