A
A
Պահանջվում են բարձրակարգ մասնագետներ՝ ցածր աշխատավարձով (video)
Support A1+!2014թ. հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 64.9 հազար, որից 46.6 հազարը կանայք են, 15.8 հազարը՝ երիտասարդ տղամարդիկ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.5 %-ով: Այս թվերն այսօր լրագրողներին ներկայացրեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Նրա խոսքերով՝ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 95.4 %-ը կամ 61.9 հազար: Ցուցանիշը աճել է 3.7 տոկոսով: