Open news feed Close news feed
A A
Video

«Դուրս մեր գրպանից» ը ոստիկանների համար անակնկալ ակցիաներ կանի (video)

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կշարունակի իր ակցիաները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանը։ Նախաձեռնության պահանջները 4-ն են՝ վերացնել կարմիր գծանշանները, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ-ի վրա, մինչև կլինի նոր` ավելի ընդունելի կանոնակարգ: «Մեր պայքարի ձևերը լինելու են տարբեր, նորից կլինեն ակցիաներ, ուղղակի մենք դրանց բնույթն ու ձևերը կփոխենք, անակնկալներով լի կլինի։ Այն ձևաչափով կլինեն, որ ոնց էլ ուզենան, ոստիկանները միևնույն է՝ չեն կարողանա խոչընդոտել»,- ասաց Արմեն Միքայելյանը՝ հավելելով, որ ներկայումս նախաձեռնությունն աշխատանք է տանում իրավաբանների հետ։