A
A
«Մտավորականները մնում են էջից դուրս» (video)
Support A1+!Գառնու տաճարի բակում վերջերս տեղի ունեցած փակ խնջույքը և Աֆրիկյանների շենքի քանդումը օրենքի խնդիր է. Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանը այսպես են մեկնաբանում մշակութային արժեքների պղծումը Հայաստանում: Ըստ նրանց` մտավորականը կարող է միայն պախարակել, ուրիշ լծակներ Հայաստանում այսօր մտավորականը չունի. «Մշակութային ոլորտը ամենախոցելին է մեր երկրում: Խնդիրն այն է, որ մենք սկսում ենք խոսել մշակութային արժեքների վերացման մասին միայն այն ժամանակ, երբ գնացքը արդեն մեկնել է: Չկան հանրային, մասնագիտական քննարկումներ, ամեն ինչ արվում է մեկ ժամում, և մենք` մտավորականներս, մնում ենք էջից դուրս`մարգինալ վիճակում»,-վրդովված նկատում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: