Ոստիկանները փակել են Արշակունյաց պողոտան (video)
Support A1+!Այս պահին տեղի է ունենում «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած ավտոերթը։ Ոստիկանները փակել են Արշակունյաց պողոտան։ Ակտիվիստները հայտարարում են, որ իրենք ոչ մի օրենք չեն խախտել և ավտոերթը դեռ մեկնարկած ոստիկանները փակել են Արշակունյաց պողոտան։ Մինչ այդ, ճանապարհային ոստիկանության փոխգնդապետը «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներին ասաց, որ իրենք թույլ չեն տալիս մեքենաներին երթևեկել մայրաքաղաքի կենտրոնում, որովհետև այն գերծանրաբեռնված է։ Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին առաջարկում են փոխել երթուղին՝ գնալ դեպի Շենգավիթ։ Սակայն բանակցությունների արդյունքում ոստիկաններն ու ակտիվիստները ընդհանուր հայտարարի չեկան։ Այժմ ակտիվիստները սպասում են ոստիկանների գործողություններին, իսկ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հորդորում են սպասել փողոցում։