Open news feed Close news feed
A A
Video

Նոր սպառնալիք խաղողի բերքին (video)

Նոր սպառնալիք խաղողի բերքին. «Միլդիու» և «օիդիում» հիվանդությունները շարքից հանում են խաղողի վազերը։ Հիվանդությունը կապված է եղանակի հետ։ Վտանգն առաջանում է մեծ քանակությամբ տեղումներից և բարձր ջերմաստիճանից։ Այսօր նման վտանգի առջև կանգնել են Արարատյան դաշտավայրի այգիները։ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Ռաշիդ Թերզիկյանը մեկ շաբաթ է՝ խաղողի այգուց դուրս չի գալիս, հետևում է, որ սնկային հիվանդությունը չտարածվի։ Այգին բուժել է, բայց հիվանդությունը չի նահանջել. «Սրսկում ենք, անձրևը գալիս է՝ ոչ մի օգուտ», -- նշում է գյուղացին։ Այգեգործը խոստովանում է՝ չգիտի ինչպես պայքարել հիվանդության դեմ։ Բուժումներն էլ ծանոթ բարեկամների խորհրդով է կատարել. «Գյուղատնտես չկա, որ գա ասի, թե ինչ սրսկենք», -- ասում է նա և նկատում՝ երևի որտեղ չծախվող դեղ կա, դեղատան աշխատողը մեզ ա տալիս՝ մենք էլ գյուղացի մարդիկ ենք, չենք հասկանում։