Open news feed Close news feed
A A
Video

Ի՞նչ է արել մեզ համար Իսակովը, Բաբաջանյանը (video)

Պետք է ոչ միայն Միկոյանի, այլ նաև` Լենինի արձանը տեղադրենք Երևանի կենտրոնում։Այսօր նման կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Նա հիշեցնում է, որ Միկոյանն ընդամենը մի օղակն էր տիրող կարգերի, որը հիմնեց Լենինը. «Ես ի սրտե շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանին, որ նման միտք առաջ քաշեց, քանի որ հիմա եկել է մի սերունդ, որը չէր ճանաչում Անաստաս Միկոյանին և քաղաքապետարանը կարծես լույս սփռեց մեր պատմության էջերին»։ Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը համամիտ չէ, ըստ նրա, Միկոյանը հանճարեղ մարդ է եղել. «Յուրաքանչյուր մարդ էլ ունի երկու կողմ` լուսավոր և ստվերոտ. հիմա բոլորը միայն նրա ստվերոտ կողմերի մասին են խոսում։ Ոչ ոք չի ապացուցել, որ հենց Միկոյանն է ստորագրել բազմաթիվ մարդկանց գնդակահարելու հրամանը, բայց բոլորը խոսում են այդ մասին»: