«ՄՀՀ գինը իջեցնել այնքան, մինչև հարմարեցվի ոմն պարոնի գրպանին» (video)
Support A1+!«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ը աճուրդի դնելիս հաշվի չի առնվել նրա պատմամշակութային արժեք լինելու հանգամանքը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՄՀՀ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը։ Կառույցը կառավարության 2005թ. որոշմամբ է ճանաչվել պատմամշակութային արժեք, մինչդեռ, ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը հայտնեց, թե մշակույթի նախարարությունից իրենց ասել են, թե նման արժեքների գնահատման հատուկ չափորոշիչներ չկան, և դրա համար պետք է հատուկ հանձնաժողով հրավիրվի: ՄՀՀ շուրջ առաջացած աղմուկը՝ աճուրդի հետ կապված, ըստ Կորյուն Գրիգորյանի, կառավարության հետ կնքված որոշ ապօրինի վարկային գործարքներից հանրության ուշադրությունը շեղելն է. «Այս աճուրդի նպատակն է ՄՀՀ գինը իջեցնել այնքան, մինչև որ հարմարեցվի ոմն պարոնի գրպանին»։ Անուններ, սակայն, չնշվեցին։