Ո՞ւմ դիմել `հանրապետականին, թե ԲՀԿ-ին (video)
Support A1+!ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը մտադիր չէ հետեւել ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հետեւյալ առաջարկին, թե ում դիմի մարդը, երբ որեւէ խնդիր է ունենում։ Ըստ Սերժ Սարգսյանի՝ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին։ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ստեփանյանը, սակայն, այդպես չի կարծում. «Ես ԲՀԿ-ական եմ, եթե խնդիր եմ ունենում, միանշանակ դիմելու եմ Գագիկ Ծառուկյանին»։ Պատգամավորը քաղաքացիներին նույնպես խորհուրդ է տալիս դիմել Գագիկ Ծառուկյանին, ոչ թե հանրապետականին. «Գագիկ Ծառուկյանն ասում է՝ ով խնդիր ունենում է՝ դիմեք»։ Ի վերջո ու՞մ դիմեն ԲՀԿ-ականները սողանքի պատճառով բնակարանները կորցնելու սպառնալիքի դեմ հայտնվելու դեպքում։ Հանրապետական պատգամավոր Արմեն Կարապետյանը առաջարկում է դիմել պետական կառույցներին. «Սողանքի պատճառով իրենք կարող են դիմել մարզպետարան, կարող են դիմել քաղաքապետարան»։