A
A
Ո՞վ է պատասխան տալու պայթյունի համար (video)
Support A1+!Արդեն մեկ տարի է` Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակչուհի Գյուլնարա Պետրոսյանը չի կարողանում ստանալ մեկ հարցի պատասխան՝ ո՞վ է պատասխան տալու իրենց տանը տեղի ունեցած պայթյունի համար։ «Հայռուսգազարդ»-ի պատճառով 8 հոգիանոց ընտանիքը մնացել է դրսում», «Անօրինական գազից 27-ամյա որդիս դարձել է հաշմանդամ» գրությամբ պաստառներով այսօր Գյուլնարա Պետրոսյանը կրկին կառավարության շենքի մոտ էր։ Նրա խոսքով՝ Արարատի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Աբրահամյանը վարչապետի հանձնարարականով ընդունել է իրենց, սակայն մինչեւ այս պահը որեւէ բան չի արվել։