«Միկոյանի արձանը ցույց կտա, թե ինչպիսի մարդ չպետք է լինել» (video)
Support A1+!Ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված Անաստաս Միկոյանի հուշարձանի տեղադրման մասին որոշումը, արդյոք խնդիրը Մաքսային Միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշո՞ւմն է: Այս և այլ հարցերի պատասխանները փորձում էին ստանալ մի շարք քաղաքական գործիչներ, պատմաբաններ և ԶԼՄ-ների ղեկավարներ: «Անաստաս Միկոյանի արձանը պետք կանգնեցնել, որպեսզի նոր եկող սերնդին ցույց տրվի թե ինչպիսի մարդ չպետք է լինել»,- ասաց քննարկմանը ներկա Երեւանի ավագանու «Բարև Երեւան» խմբակցության անդամ Դավիդ Սանասարյանը: Նա նաև հավելեց, որ երիտասարդները արձանը կվնասեն, եթե այնուամենայնիվ տեղադրվի: Նրա հետ համամիտ չէ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը. «Շատ խիստ խոսքեր եք ասում, ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ նա իր սխալներն ուներ, սակայն, երբ նա գնաց ԱՄՆ, բոլոր թերթերը գրեցին` մենք ակնկալում էինք տեսնել խորհրդային առաջնորդ, բայց եկել էր մեծ դիպլոմատ, դիվանագետ: Պետք չէ բոլոր սպանությունները կապել նրա անվան հետ»: