A
A
«Հետսովետական տարածքում սրանից պրծում չկա» (video)
Support A1+!«Ուկրաինացիները, որ պատերազմ էին մղում օլիգարխիայի դեմ, ուղիղ գլխից ստացան օլիգարխ, այնպես որ, հետսովետական տարածքում սրանից պրծում չկա առայժմ»,-անդրադառնալով կիրակի օրը Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ նշեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն։ Արդյո՞ք Հայաստանում հաջորդ նախագահական ընտրություններում եւս օլիգարխ կհաղթի. հարցին պարոն Շիրինյանը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով կվերադառնա։ «Ճիշտ է այն օլիգարխիան չի լինի, ինչ որ Ուկրաինայում, բայց որ օլիգարխիա կլինի, դա հաստատ է. կամ թիմը կվերադառնա, կամ ինքը»։