Open news feed Close news feed
A A
Video

Ձեր թեման. Ավտովթարից զոհերի թիվը Երեւանում նվազել է (video)

Երեւանցիները դժգոհ են երթեւեկության որակից։ Նրանց կարծիքով՝ մեքենաները շատ են, կայանատեղիները`քիչ, երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված տուգանքներն էլ մեծ են, ու դրան զուգահեռ ավելանում են նաեւ ոչ պրոֆեսիոնալ վարորդները։ Արդյունքում ստացվում է այն պատկերը, ինչ այսօր կա. «Մեքենաները մարդկանցից շատ են»,- ասում են քաղաքացիները։ Նրանց խոսքով՝ վարորդ-քաղաքացի հարաբերություններում բացակայում է փոխադարձ հարգանքը: