Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ապրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է․ՊԵԿ (տեսանյութ)

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի 19-ը նշվում է որպես Հարկ վճարողի օր:

Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը։ Հարկերն ուղղվում են երկրի պաշտպանությանը, անվտանգությանը, առողջապահությանը, սոցիալական ապահովության ծրագրերի իրականացմանը, կրթության և գիտության զարգացմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և այլ առանցքային ոլորտներում պետական նախագծերի իրագործմանը։ Հետևաբար, երկրի առաջընթացը և յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը պայմանավորված է հարկային եկամուտների հավաքագրումից և ապահովումից։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով և վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը, նույնիսկ փոքր եկամուտներից հարկ վճարելով՝ ներդրում ունենում երկրի հզորացման չափազանց կարևոր գործում։

ՊԵԿ