Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հնաոճ ավտոմեքենաների ցուցադրություն Երևանում (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում հերթական անգամ կազմակերպվեց հնաոճ մեքենաների շքերթ, ցուցադրվեցին մի քանի տասնյակ մեքենաներ։ Մեքենաների շքերթ-ցուցահանդեսը անցկացնում է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան։

Վազգեն Սարգսյանի փողոցում անցկացվող ռետրո մեքենաների ցուցադրությանը մարդիկ ներկայացրեցին իրենց մեքենաները։ Ոմանք այն գնել էին պատրաստի, ոմանք էլ գնելուց հետո վերանորոգել ու դետալներ էին ավելացրել։

Անցորդները մոտենում էին, նայում մեքենաներին՝ լուսանկարում և հիանում։

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հին մեքենաների պահանջարկը միշտ էլ կա․ «Այստեղ ամենահին մեքենան 30-ականների է։ Հիմնականում մեքենայի տերերը իրենք են վերանորոգում, բայց կան հատուկ սերվիսներ, որոնք զբաղվում են հին մեքենաների ռեստավրացիայով։

Հատուկ մեքենա սիրողներ կան՝ ովքեր գնահատում են այս մեքենան, և պատրաստ են թե՛ գնելու, թե՛ վաճառելու։ Սրանք բոլորն էլ արժեքավոր մեքենաներ են»։

Ցուցադրությանը «Վազ 2101» մեքենան ներկայացրած մեր զրուցակիցն ասաց, որ մոտ 5 տարի է, ինչ ունի այս մեքենան ու հանգիստ վարում է այն քաղաքում, նշում է՝ տեխնիկապես անթերի վիճակում է, քաղաքի ժամանակակից մեքենաների հետ հավասար կարողանում է վարել․ «Վերամշակել եմ, մեքենան մոտավորապես էս տեսքի էր, բայց մանր դետալներով վերանորոգում է արվել՝ բերվել է գործարանային վիճակի»։

Ցուցադրությունից հետո մեքենաները ներկայացրած մասնակիցները պատրաստվում են շքերթի։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support