Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մահվան դեպքերը բանակում․ չբացահայտվող քրեական գործեր․ՈԻՂԻՂ (տեսանյութ)

Ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քննարկում՝ «Մահվան դեպքերը բանակում․ չբացահայտվող քրեական գործեր» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ ✅Արծրուն Կարապետյան՝ Բանակում մահացած Ժորա Կարապետյանի հարազատ ✅Մոնիկա Մարգարյան՝ տուժողի իրավահանջորդների փաստաբան Ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ Ժորա Կարապետյանի մահվան մասին հայտնի է դարձել 2023 թվականի օգոստոսի 10-ին։ Նախաքննական մարմնի վարկածը ինքնասպանությունն է, հարազատները պնդում են, որ Ժորային սպանել են։