Բացել լրահոսը Փակել լրահոսը
438833506_746868934301646_7498480506640499935_n
A A
Պաշտոնական

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված արտահիվանդանոցային բաժանմունքը

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմուքը:
 
Այն կսպասարկի հիմնականում Երևանի բնակչությանը` տրամադրելով մասնագիտացված բուժօգնություն:
 
Բաժանմունքում արտահիվանդանոցային պայմաններում այցելուները կանցնեն անհրաժեշտ հետազոտությունները, կստանան խորհրդատվություն և բուժում:
Առողջապահահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է բացման արարողությանը.
 
💬«Ինձ համար կարևոր է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար պատշաճ պայմանների ապահովումը, բուժանձնակազմի մասնագիտական զարգացումը, թվայնացումը, բուժծառայությունների որակը: Ես բացառելու եմ չվերանորոգված որևէ բաժանմունքի առկայությունը և ակնկալում եմ, որ մեկ տարվա մեջ կենտրում կունենանք միանման պայմաններ»,-նշել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը, տնօրեն Արա Երեմյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել կենտրոնում. նրան ներկայացվել են ծառայություններն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կամզակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները:
 
🤝Կառավարության աջակցությամբ բաժանմունքների վերանորոգումն ու վերազինումը կլինի փուլ առ փուլ։
 
Տարեսկզբից գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի» նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված վերանորոգված բաժանմունքը: