Բացել լրահոսը Փակել լրահոսը
83663241_2538553829798330_5731725339315404800_n
A A
Քաղաքականություն Հասարակություն

Հանգիստ քնեք․ վարչապետն այսօր էլ կմնա Կապանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր Կապանում մամուլի ասուլիս էր տալիս, Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր եւս պատրաստվում է մնալ Կապանում։

«Կապանի նորապսակների այգում՝ ապագայի մասին մտածելիս։

Հ.Գ. Ժողովուրդ ջան, նկատի ունեմ՝ էսօր էլ ենք Կապանում մնալու: Հանգիստ քնեք:)»,- հրապարակած լուսանկարին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը գրառում էր արել՝ խոստանալով Երեւան հասնելուց հետո փաստեր հրապարակել՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ։