Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հրայր Թովմասյանն այցելել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը քիչ առաջ այցելեց Պարույր Սևակի 8/1 հասցե, որտեղ ժամեր առաջ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին։ 

Նկատվել է, որ Հրայր Թովմասյանը չի կարողացել զսպել արցունքները։

Հիշեցնենք, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Ըստ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանի՝ նախնական տվյալներով՝ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։ Դեռ նախնական վարկած չկա, թե Գեորգի Կուտոյանի մահվան պատճառը որն է եղել։