Բացել լրահոսը Փակել լրահոսը
acastro_180321_1777_youtube_0003.0
A A
Քաղաքականություն

YouTube-ը փոփոխություն է կատարելու տեսանյութերի բովանդակության կանոններում

Google-ին պատկանող YouTube սոցիալական ցանցը խստացնում է պահանջները: Այսուհետ YouTube-ից կջնջվեն այն տեսանյութերը, որոնք վիրավորանք են պարունակում, այդ թվում՝ ռասայական և գենդերային: YouTube-ը նաև թույլ չի տա հրապարակել տեսանյութեր, որոնք թաքնված բռնություն են պարունակում, տեղեկացնում է ԲԲՍ-ին

Այս մասին ասվում է YouTube-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Մենք միշտ հեռացրել ենք որևԷ մեկի նկատմամբ սպառնալիքներով, հետապնդման կոչերով տեսագրությունները, ինչպես նաև այն տեսագրությունները, որոնք բացահայտում են անձանական տեղեկատվություն: Այժմ մեր նոր կանոններով արգելվում են ոչ միայն բացահայտ, այլև քողարկված կամ կասկածելի սպառնալիքները»,- ասված Է հայտարարության մեջ:

Հայտարարվել է նաև, որ նոր կանոնները կվերաբերեն բոլորին ՝ քաղաքական գործիչներից ու ինֆլուենսերներից մինչեւ հասարակ օգտատերեր: Նրանք, ովքեր կխախտեն այդ կանոնները, չեն կարողանա վաստակել գովազդով։ Նրանց տեսանյութերը կարող են ջնջվել, իսկ հաշիվներն արգելափակվել։

Սակայն ղեկավարությունը նաև հայտարարել է, որ այդ կանոններում կլինեն նաև իրենց բացառությունները։