Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայ սամբիստները երկու մեդալ են նվաճել կադետների Եվրոպայի առաջնությունում

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց սամբոյի 2019թ. Եվրոպայի կադետների առաջնությունը, որին մասնակցեցին 19 երկրի 173 մարզիկ-մարզուհի: 

Ինչպես հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցումների առաջին օրը 42 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ալավերդյանն արժանացել է բրոնզե մեդալի: Երկրորդ օրը մրցագորգ մտած մարզիկներից հաջող է հանդես եկել 55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը , ով պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում  և նվաճել արծաթե մեդալ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջնությանը գործուղել է 9  մարզիկ: