Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

Չգիտեմ, ինչ պետք է խոսեմ նրա հետ. Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն խոսել է Լուիս Էնրիկեի հետ ունեցած հարաբերությունների և նրա հավաքական վերադառնալու մասին:

«Չգիտեմ ինչ տեղի ունեցավ: Անշուշտ, ավելի շատ բան կարող է ասել Լուիսը: Կարծում եմ, որ մենք մեր մեջ պետք է պահենք այս բոլորը: Ստեղծված իրավիճակն այնքան էլ դուրս չի գալիս ինձ: Արդյոք հնարավոր է զրուցեմ Էնրիկեի հետ: Եթե նա ցանկություն ունենա հանդիպել ինձ հետ, ապա ես չգիտեմ, ինչ պետք է խոսեմ նրա հետ», - մարզչի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo թերթը:

Նշենք, որ նոյեմբերի 19-ին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել էր, որ հավաքականի գլխավոր մարզիչ կրկին նշանակվել է Լուիս Էնրիկեն, որը այս տարվա հունիսին հրաժարական էր ներկայացրել ընտանեկան խնդրի պատճառով (մասնագետի 9-ամյա դուստրը քաղցկեղով հիվանդ էր եղել և որոշ ժամանակ անց մահացել էր – խմբ.): Լուիս Էնրիկեին այդ պաշտոնում փոխարինել էր նրա օգնականը՝ Ռոբերտո Մորենոն, որի օրոք Իսպանիայի հավաքականը հաջողությամբ հաղթահարել է Եվրո-2020-ի ընտրական արգելքը և մտել եզրափակիչ փուլ:

 

Ի դեպ, այն ժամանակ 42-ամյա մասնագետը հայտարարել էր, որ դեմ չի լինի, եթե Լուիս Էնրիկեն կրկին գլխավորի հավաքականը, սակայն այս անգամ նա հրաժարվել է լինել գլխավոր մարզչի օգնականը: