Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Բենզինային ցույցեր» Իրանում. զոհերի թիվն անցնում է մի քանի տասնյակը (տեսանյութ)

Առնվազն 40 մարդ է մահացել Իրանում և հարյուրավորները տուժել են անկարգությունները ճնշելու փորձերի ժամանակ, գրում է Reuters-ը: Զոհերի թվում կան մի քանի իրավապահներ: 1000-ից ավելի մարդ ձերբակալվել է: Միևնույն ժամանակ երկրի ղեկավարությունը հայտնում է ընդամենը 2 զոհի մասին: Հիշեցնենք, որ Իրանում անկարգություներն սկսվել են վառելիքի գնի կրկնակի աճի պատճառով:

Երկրի ամբողջ տարածքում անջատված է ինտերնետը: Այդ է պատճառը, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին դժվար է ստույգ տեղեկատվություն ստանալ: