Բացել լրահոսը Փակել լրահոսը
67474600_429374464458274_4068071221793652736_n
A A
Հասարակություն

Աղբահանության խնդիրը երբեք այսքան սուր չի եղել. դիմում-նամակ՝ քաղաքապետին (տեսանյութ)

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամները դիմում-նամակ են ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Նրանց խոսքով՝ երբեք աղբահանության խնդիրը այսքան սուր չի եղել, որքան հիմա է։

Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը հուսով է, որ նամակը հանձնելուց հետո կստանան բավարար պատասխան։ Ասում է՝ կսպասեն պատասխանի և հետո կորոշեն հետագա քայլերը։

Կուսակցության անդամների կարծիքով՝ պետք է փոխվի աղբահանություն իրականացնող ընկերությունը։

Վերջինները նամակը փոխանցեցին քաղաքապետարան։ Քաղաքապետարանից պատասխանեցին, որ 10 օրվա ընթացքում նամակին կպատասխանեն։