Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մենք չենք կարող անկլավները տալ, Ոսկեպարը կդառնա ճանապարհ, գազատարն էլ կմնա այնտեղ․ Ռ․ Գալչյան (տեսանյութ)

«Ադրբեջանը վաղը միջանցք է ուզելու` իր անկլավ մտնելու համար։ Ոսկեպարը մնալու է այդ ճանապարհի տակ, Ոսկեպարը գոյություն չի ունենա, մեր գազատարը այդ հատվածով է անցնում։ Ամենահեշտ տարբերակն այն է, որ այդ գյուղերը մնան մեզ, մեր անկլավն էլ՝ Ադրբեջանին։ Մենք չենք կարող այդ անկլավները տալ։ Նույնն էլ՝ Տիգրանաշենի դեպքում։ Երևանից Կապան ճանապարհ չենք ունենա։ Այլընտրանքը, որ Վեդիով է անցնում, հարմար է փոքր մեքենաների համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը՝ անդրադատնալով Տավուշում տեղի ունեցող սահմանային գործողություններին։

Խոսելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած շարժման մասին՝ քարտեզագետը հարց բարձրացրեց, թե երբ Ղարաբաղից ավելի քան 100 հազար մարդ տեղահանվեց, ինչու եկեղեցին չբողոքեց։ «Այդ ինչ եկեղեցի էր, որ 120 հազար մարդու դժբախտության ժամանակ բառ չասաց։ Քանի որ ռուսներն էին կարգադրել ադրբեջանցիներին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ղեկավարների հայտարարած՝ Գլխավոր շտաբի քարտեզներին, ասաց, որ իր տեղեկություններով՝ այնտեղ Հայաստանն ավելի մեծ է՝ մոտ 31 հազար քառակուսի կիլոմետր։ «Դրա համար էլ ՌԴ դրանք չի ներկայացնում, չեն էլ հանի, քանի որ Ադրբեջանի համար նպաստավոր չեն։ Բայց եթե մի օր Պուտինը ինչ-որ քարտեզ հանի, թե սա է ԳՇ քարտեզը, ես թերահավատ կլինեմ, քանի որ ոչ ոք չի տեսել այդ քարտեզը»,- հավելեց Ռուբեն Գալչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։