Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Լուսակերտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն. կա մեկ զոհ (видео)

Մարտի 25-ին, ժամը 14:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում, որտեղ փրկարարները հայտնաբերել են տան բնակիչ Սամվել Ի.-ի (ծնված 1970 թ.) դին: Տեղազննման արդյունքում գազի պայթած բալոն չի հայտնաբերվել. անհրաժեշտ է ականազերծող: Դեպքի վայր է մեկնել ՊՆ թիվ N զորամասի սակրավորական խումբը: