Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը (видео)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը։ Ներկայացմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին: Ներկայացումը բեմադրվել է Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա։