Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանավեճ «ՀՀ նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
banavec-media

Մայիսի 23-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ` «ՀՀ նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ» թեմայով: Բանախոսներն են. Հովաննես Սահակյանը՝ Ազգային ժողովի (ԱԺ) «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության քարտուղար, Թեւան Պողոսյանը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Միքայել Մելքումյանը՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Լյուդմիլա Սարգսյանը՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, Հովհաննես Մարգարյանը՝ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր: Ազգային ժողովը երեկ 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ քվեարկեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած նոր կառավարության ծրագրին: Քվեարկությանը մասնակցեց միայն Հանրապետական մեծամասնությունն ու առանձին պատգամավորներ: Խորհրդարանական մնացած խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել քվերակությանը: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Քննարկմանը լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: