Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը պահանջում է բացատրություններ ներկայացնել արքայազն Չարլզի արտահայտությունների կապակցությամբ

Քաղաքականություն
388D46DE-0829-41F3-B2AB-7506CDFBE989_w640_r1_s_cx0_cy6_cw0

Ամերիկայի Ձայն Մեծ Բրիտանիայի մամուլում հրապարակված հաղորդագրությունների համաձայն, Կանադա կատարված այցի ընթացքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանից փախուստի դիմած հրեա մի կնոջ հետ զրույցի ընթացքում բրիտանական գահի ժառանգորդ, արքայազն Չարլզն ասել է, թե «Պուտինն անում է նույնը, ինչ անում էր Հիտլերը»:   Բրիտանական արքունիքի աղբյուրները, ըստ «Ռոյթերս» գործակալության, պնդում են, որ նման արտահայտություն արքայազն Չարլզն թույլ է տվել՝ «ելնելով բարի նպատակներից», և որ այն նախատեսված չէր հրապարակման համար:   Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, որը դատապարտել է Կրեմլը Ղրիմի բռնակցումն իրականացնելու, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում ապստամբներին սատարելու համար, հրաժարվել է արքայազնի հայտարարության մասին հաղորդագրությունները մեկնաբանելուց:   Արքայազն Չարզլի կողմից արված հայտարարության մասին հաղորդագրությունների հրապարակումից հետո Ռուսատանի ներկայացուցիչները պահանջել են հանդիպում անցկացնել Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ՝ այս կապակցությամբ բացատրություններ ստանալու նպատակով: Լոնդոնում Ռուսաստանի դեսպանությունը սակայն որևէ մեկնաբանություններ չի ներկայացրել: