Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանն իր բիզնեսը վաճառել է 2995-ին». Վ. Այվազյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arm139160290722

Հովիկ Աբրահամյանն իր բիզնեսը վաղուց է վաճառել: Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը գրեթե ճշգրիտ գիտի, թե երբ. «Էդ ժամանակ իրա բիզնեսը վաճառել է, դեռ 2995-ին, թե 97-ին կարծեմ, ինքը անձամբ»: «Ո՞վ բիզնես չունի»,-զարմանում է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Հովիկ Աբրահամյանին ինքը գիտի վաղուց, ձեռներեց մարդ է. «Բիզնես ունի, իհարկե»։ Պարոն Հարությունյանը գիտի նաեւ, որ վարչապետն այսօր իր բիզնեսով զբաղվելու ժամանակ չունի` կին կա, որդի կա, նրանք են զբաղվում: Ավելին, նախանձում է նրանց` քանի՞ միլիոնի հետ գործ ունեն. «Մենք չենք կարում մեր աշխատավարձը կառավարենք` մի երկու հարյուր հազարը, դրանք ոնց են միլիոնները կառավարում»: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը արարատցի է, ինչպես պարոն Աբրահամյանը: Ինքը հաստատ կիմանա` վարչապետը բիզնես ունի՞, թե` ոչ. «Հովիկ Աբրահամյանը բիզնես չունի»: Այդ դեպքում ի՞նչը նկատի ուներ վարչապետը, երբ ասում էր, որ բոլոր խոշոր գործարարները բերվելու են հավասար մրցակցային դաշտ, եւ դա սկսելու է իրենից. «Ինքը նկատի ունի, որ բոլորը օրենքի սահմաններում են աշխատում եւ բնականաբար ովքեր, որ աշխատում են կառավարությունում, այսօր չպիտի զբաղվեն բիզնեսով»: «Ես նկատի ունեի իմ մերձավորներին,-այսօր վստահեցնում էր վարչապետն անձամբ։-Բոլորի նկատմամբ պետք է լինեմ հավասար, նաեւ հավասար վերաբերմունք ցուցաբերեմ»: Հովիկ Աբրահամյանն այսօր չի ուզում խոստովանել, որ իշխանությունը եւ բիզնեսը սերտաճած են` եկեք այսօր այդ մասին չխոսենք, մեր գործը անենք.«Մենք նոր ներդրում չունենք, որեւէ աշխատատեղ չենք ստեղծում, նոր արտադրություններ չկան»: Ի դեպ, պարոն վարչապետն այսօր պատասխանեց նաեւ մի քանի հարցերի` ինչքա՞ն է ստվերը Հայաստանի տնտեսությունում: Վարչապետը ենթադրում է` 25-ից 30 տոկոս: Այս պահի դրությամբ ստվերը չեն փաստաթղթավորել, չգիտեն, թե որտեղ է այն շատ. «Մենք փաստաթղթավորումը երբ որ ապահովում ենք, ակնհայտ արդեն հարկերը կառաջանան, մարդիկ կգան հարկային դաշտ»: