Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատյանը կառավարության ծրագրից գոհ է (տեսանյութ)

Քաղաքականություն
aj3

Նախորդ կառավարության համեմատ, այս կառավարության ծրագրից` ծրագրի հոտ է գալիս: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրան դուր է եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագիրը. «Նախորդ Կառավարության ծրագրերի մեջ նյութ չեմ տեսել ու մեր բոլոր քննադատությունները ազնիվ են եղել, արդյունքում մենք վեց տարի կորցրել ենք: Անկախ նրանից՝ ինչպես կքվեարկեմ, ինձ դուր է գալիս, որ առաջին անգամ կառավարությունն առաջարկում է սահմանի վրա ԱԱՀ-ն վերացնել: Դա մեծապես խրախուսելու է մեր տնտեսությունը»: Նա կոչ արեց հիմանական ուշադրությունը կենտրոնացնել գյուսատնտեսության եւ գյուղացու վրա. «Որ ասում ենք հայրենիք, հուսով եմ չենք ընկալում Հյուսիսային պողոտա, այլ ընկալում ենք գյուղը»: Ինչ վերաբերում է Կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա պարոն Բագրատյանը հայտարարեց, թե  հիմա ոչինչ չի ուզում խոսել. «Քայլեր են արվում։ Ուղղակի ստացվում է՝ մեկը քարը գցել է փոսը, հիմա չենք կարողանում հանել»: