«Եթե միայն պեյզաժ նկարես, ուսանողդ քեզ չի հավատա» (տեսանյութ)
Բնանկար, դիմանկար, նատյուրմորտ, գծանկար ու յուղաներկ, պայծառ երփներանգ կտավներ, ուր իշխում և հաղթանակում է կյանքը: Այսօր լրանում է նկարիչ Արմեն Աթայանի ծննդյան 92-ամյակը։ Այս թվերին դժվար է հավատալ` տեսնելով, թե ինչպես է նա արարում, արարում ամեն օր ու ապրում ամեն ժամը, և հասկանում ես, որ սա ընդամենը անձնագրային տվյալ է, որ յուրաքանչյուրն ունի իր կենսաբանական սլաքները: Արմեն Աթայանը ծնվել, մեծացել է արվեստի նվիրյալների ընտանիքում։ «Ամեն ինչ նկարել եմ,- ասում է,- քանի որ դասավանդել եմ: Եթե միայն պեյզաժ նկարես, ուսանողդ քեզ չի հավատա: Իսկ նկարում եմ, ինչքան ինձ հիշում եմ: Իմ ամենահաջող նկարն էլ արել եմ մանկապարտեզում,– կատակում է նկարիչը: Ու այդ նկարի համար մրցանակ եմ ստացել: Դրանից հետո մրցանակներ գրեթե չեմ ստացել: Շնորհն աստված է պարգևում, սիրելի վարպետ: Մրցանակներն ու պարգևները` ընդամենը մարդիկ: