Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի ամենահարուստ մարդը կոչ է արել մասնակցել ցույցերի

Քաղաքականություն
rinat

Ուկրաինայի ամենահարուստ մարդը, միլիարդատեր Ռինատ Ախմետովը, որին պատկանում են բազմաթիվ գործարաններ Ուկրաինայի արևելքում, հորդորել է իր ձեռնարկությունների աշխատողներին մասնակցել Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները խաթարել նախատեսող ռուսաստանամետ անջատողականների դեմ ուղղված բողոքի խաղաղ ցույցերի: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։ Որոշ գնահատականների համաձայն՝ ածխահանության և մետաղագործության ոլորտներում գործող միլիարդատեր Ախմետովին պատկանող ձեռնարկություններում աշխատում է մոտ 300 հազար մարդ: Միլիարդատերը հորդորել է ուկրաինացիներին երեքշաբթի օրից սկսած իր ձեռնարկություններում կազմակերպել «բողոքի նախազգուշացնող խաղաղ ակցիաներ», որոնց ընթացքում կեսօրին ամբողջ տարածաշրջանում պետք է հնչեն գործարանների ազդանշանները: Ախմետովի կարծիքով՝ բողոքի այս գործողությունները պետք է անցկացվեն ամեն օր այնքան ժամանակ, մինչև երկրում խաղաղություն չհաստատվի: Ամերիկյան «Forbes» պարբերականի գնահատականների համաձայն, Ախմետովի կարողությունը կազմում է մոտ 11,4 միլիարդ դոլար: