ԱԺ-ն կքննարկի ՀՅԴ նախագիծը
77 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ ԿԲ-նախագահ ընտրվեց Արթուր Ջավադյանը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ից ընտրությանը չմասնակցեցին: ՕԵԿ-ից եղան պատգամավորներ, որոնք եկան քվեարկության: Այս պահին ԱԺ-ն արտահերթության կարգով քննարկում է ՀՅԴ խմբակցության նախաձեռնությունը՝ փոփոխություններ կատարել ՀՀ «Ընտրական օրենսգրքում» եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի։ «Իշխանությունները դրանից չեն ցանկանում հրաժարվել, քանի որ դա իրենց վերարտադրության հնարավորություն է ապահովում: Ահա այստեղ է թաքնված շան գլուխը: Ու ի դեպ, ընտրութունների միջոցով երբեք մեր երկրում իշխանություն չի փոխվել»,-ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը։ ՀՅԴ նախաձեռնությունը կքննարկվի մեկ նիստի ընթացքում, որից հետո ԱԺ-ն կշարունակի նոր Կառավարության ծրագրի քննարկումը: