Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կնշանակեն ԿԲ նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
ab7b3a4d9f663a2b70f47c0af2ea84b8

ԱԺ քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հետաքրքրում էր՝ ԱԺ կանոնակարգի որ կետով է Արտահերթ նիստում քննարկված հարցերի քվեարկությունը դրվում հերթական նիստին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ որեւէ խախտում չկա, ու արտահերթ նիստին քննարկված բոլոր նախագծերը դրվեցին քվեարկության ու անցկացվեցին: Այս պահին օրենսդիրը շարունակում է արտահերթ նիստում ընդհատված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունների երկրորդ ընթերցմամբ ամբողջովին ընդունման հարցի քննարկումը: Սրանով Կառավարությունն առաջարկում է մեկ մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող կազմակերպությունների դեպքում հանել պարտադիր աուդիտը: ԱԺ ընդդիմադիր ուժերից ոմանք դեմ են դրան: Այս հարցի քննարկումից հետո ԱԺ-ն ըստ հերթականության կսկսի ԿԲ նախագահի նշանակման հարցի, ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնած «Գազի հարցով» նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի, իսկ ապա՝ նոր Կառավարության ծրագրի քննարկումները: