Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քառյակը հանրահավաք կանցկացնի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0f191c42d7c45ae6f621199bd4541a7c

ՀԱԿ խմբակցությունում այսօր տեղի է ունեցել խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի հերթական նիստը։ Առաջին հարցը, որ քառյակն այսօր քննարկել է՝ կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշման ձևավորումն է եղել։ «Բավականին բովանդակալից քննարկում ունեցանք, մեր չորս խմբակցությունների դիրքորոշումները բավականին մոտ են իրար: Եվ հուսով ենք, որ քվեարկության օրը կունենանք միասնական դիրքորոշում»,- նիստից հետո լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Քննարկվել է նաեւ միասնական քաղաքական օրակարգի ձևավորման հարցը և հանրային միջոցառումների անցկացումը: «Կձևավորվի պահանջների ցանկ, քաղաքական օրակարգ: Մեկ շաբաթվա ընթացքում քառյակը որոշել է, որ ժողովրդին պետք է մասնակից դարձնի այս քաղաքական օրակարգին, մասնավորապես՝ այս քաղաքական օրակարգի հաստատմանը: Քառյակը կանցկացնի հանրահավաք, որի նպատակը կլինի հենց այս քաղաքական օրակարգի իրականացումը: Թե երբ կլինի այդ հանրահավաքը, դեռ շարունակվում է քննարկումների առարկա լինել: Սա միասնական դիրքորոշում է, և երբ որ այս հարցում էլ հստակություն լինի, տեղյակ կպահենք»,- նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։ Նիստին ՀԱԿ-ից մասնակցել են Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»-ից՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քարտուղար՝ Թեւան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցությունից Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Վարդան Օսկանյանը։